image

Հալեպահայ ընտանիքը տեղափոխվեց սեփական բնակարան. «Ուղղակի խենթացանք ուրախությունից»

Հալեպահայ ընտանիքը տեղափոխվեց սեփական բնակարան. «Ուղղակի խենթացանք ուրախությունից»

«Արեւելքը» տարբեր առիթներով անդրադարձել է Երեւանում հաստատված  սիրիահայ  Բաղդասար եւ Թամար Սարգսյանների ընտանիքին եւ նրանց երեք երեխաներին: Ընտանիքը Հալեպից Հայաստան է տեղափոխվել ուղիղ երեք տարի առաջ: (Նրանց մասին Արեւելքի» անդրադարձը կարդալ  այստեղ):

 


 

Երեւանում նրանք բնակվել են վարձով, մի քանի տուն են փոխել, ունեցել են բազում առողջական եւ այլ խնդիրներ: Այս ընտանիքի կողին կանգնել է բարերարուհի Նարինե Դավթյանը, որ իր ստեղծած «Օգնենք սիրիահայերին» ֆեյսբուքյան խմբի միջոցով տարբեր օգնություն, օժանդակություն է ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել ոչ միայն Սարգսյաններին, այլեւ մի քանի այլ սիրիահայ ընտանիքների: 

 Այս խմբի միջոցով Նարինեին եւ նրա գործին հավատացող բազում մարդկանց  հաջողվել է թեթեւացնել պատերազմի սարսափներից հայրենիքում հանգրվանած մեր հայրենակիցների որոշ հոգսեր, իսկ կոնկրետ Բաղդասար եւ Թամար Սարգսյանների համար նա գնել է բնակարան: Բնակարանը կրկին բարերարների միջոցով նորոգվել ու կահավորվել է: Օրերս այն հանձնվել է Սարգսյաններին: Ինչպես կարդում ենք խմբում այդ առթիվ կատարված գրառումներից, ընտանիքն անչափ հուզվել է այս խոշոր նվիրատվությունից, իսկ Թամար Սարգսյանն ասել է.  «Ուղղակի խենթացանք ուրախությունից»: