image

«Ես միշտ ալ երկրորդ փուլի հաւանականութեան մասին խօսած եմ» Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնը

«Ես միշտ ալ երկրորդ փուլի հաւանականութեան մասին խօսած եմ» Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնը

 

«Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Ղարաբաղում և օգնելու է Ղարաբաղի իշխանություններին, բայց ի՞նչ է նշանակում օգնելը, պարտադիր պաշտոն պե՞տք է լինի։ Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է»,- այսօրվա ասուլիսում ասել է  ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե կզբաղեցնի՞ արդյոք Բակո Սահակյանը որևէ  պաշտոն:

Հարցին, թե ընտրության արդյունքները Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ հետ է  քննարկել, ո՞ւմ հետ է հեռախոսազրույց ունեցել, պատասխանել է.

«Ոչ մեկի հետ ես չեմ քննարկել 2-րդ փուլ և այլն, այսինքն՝ ի՞նչ է նշանակում հեռախոսազրույց ունեցե՞լ եք։ Ես ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ, ընդամենը բարեմաղթանքներ, որ մաքուր ընտրություններ լինեն, արդյունքների մասին չենք էլ քննարկել, մնացած ոչ մեկի հետ։ Ես 2-րդ փուլին սպասում էի դեռ շատ վաղուց: Այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի պարագայում, այն էլ տեսեք՝ ինչ թեկնածուներ՝ բոլորը վաստակ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժեր, այսինքն՝ ես քաղաքականության մեջ այդքան պրիմիտիվ չեմ էլի, որ չհասկանամ։ Ես միշտ տեսնում էի, որ 2-րդ փուլ լինելու է։ Վերջին հանդիպմանն էլ շտաբի պետերի, ակտիվիստների հետ ասացի՝ վերջում 1-1.5 տոկոսի համար ենք պայքարելու, այդպես էլ եղավ»։

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ ընտրությունների նախօրեին էլ հյուրանոցում պատահմամբ հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորներին.

«Նրանցից ճանաչում էի միայն Ալեն Սիմոնյանին։ Ի դեպ, նկարել են և ինձ հարց են տալիս՝ ի՞նչ եք քննարկել, ասացի՝ ոչ մի բան, չեմ էլ իմացել՝ ովքեր են, միայն Ալենին էի ճանաչում Սիմոնյան»։