Վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում գտնվող Cinnabon Armenia սրճարանի առջևից գողացել էին Վաչե Մինասյանի Trek հեծանիվը: Նրանք դիմել են ոստիկանություն, սակայն ոստիկանությանը չի հաջողվել գտնել գողոնը: Cinnabon Armenia-ի տերը, վատ զգալով, որ գողությունը կատարվել է իր սրճարանի դիմացից, հեծանիվների վաճառքով զբաղվող Mybike խանութի հետ միասին գնել և Վաչե Մինասյանին է նվիրել նույն հեծանիվից: Օրերս նրանք հեծանիվը հանդիսավոր պայմաններում հանձնել են իրենց տարածքում հեծանիվը կորցրած հաճախորդին՝ նրան և կնոջը հյուսասիրելով նաև շամպայն:
Մեր տվյալներով՝ Cinnabon Armenia-ի տերը սփյուռքահայ է:

