Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։
Արարողությունը կհեռարձակվի ժամը 18։00-ին՝ Հայաստանի Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերություններով:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները մեզ են հասել 4-րդ դարից, բայց արծաթյա ոսկեջրված աջաձեւ մասունքարանը, որում այսօր էլ պահվում է Լուսավորչի մասունքը, 17-րդ դարում պատրաստել է Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսը: Սրբի աջը դուրս է բերվում յոթ տարին մեկ անգամ՝ մյուռոնի օրհնության ժամանակ, բայց Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ կարող է դուրս բերվել հատուկ առիթներով: Այն այսօր դուրս է հանվելու՝ համաճարակի այս օրերին հայրապետական մաղթանքի առթիվ:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ