image
Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ հայ դաշնակահարն իր համերգի հասույթը նվիրել է Վանաձորի ծերանոցին

Աշխարհահռչակ հայ դաշնակահարն իր համերգի հասույթը նվիրել է Վանաձորի ծերանոցին

Ինչպես տեղեկանում ենք Նյու Յորքից, աշխարհահռչակ հայ դաշնակահար Շահան Արծրունին օրերս համերգ է ունեցել Մանհեթենի Merkin նշանավոր համերգասրահում և համերգից ստացված ողջ հասույթը նվիրել է Վանաձորի Տարեցների տանը: Համերգը կազմակերպել էր Հայ Օգնության Ֆոնդը, որի խնամակալության տակ է գտնվում Վանաձորի Տարեցների տունը: Պոլսահայ նշանավոր բարերարներ Սիրվարդ և Գևորգ Կարամանուկների անունը կրող ծերանոցի հիմնական հովանավորը դաշնակահար Շահան Արծրունին է: Ծերանոցում իրենց խնամքն են ստանում  51 ծերեր՝ Հայաստանի տարբեր վայրերից: