Ինչպես տեղեկանում ենք Նյու Յորքից, աշխարհահռչակ հայ դաշնակահար Շահան Արծրունին օրերս համերգ է ունեցել Մանհեթենի Merkin նշանավոր համերգասրահում և համերգից ստացված ողջ հասույթը նվիրել է Վանաձորի Տարեցների տանը: Համերգը կազմակերպել էր Հայ Օգնության Ֆոնդը, որի խնամակալության տակ է գտնվում Վանաձորի Տարեցների տունը: Պոլսահայ նշանավոր բարերարներ Սիրվարդ և Գևորգ Կարամանուկների անունը կրող ծերանոցի հիմնական հովանավորը դաշնակահար Շահան Արծրունին է: Ծերանոցում իրենց խնամքն են ստանում 51 ծերեր՝ Հայաստանի տարբեր վայրերից:
