image

Ասադի առողջական խնդիրների մասին լուրերը սուտ են. Ասմա ալ-Ասադ

Ասադի առողջական խնդիրների մասին լուրերը սուտ են. Ասմա ալ-Ասադ

Քիչ առաջ Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով սիրիական մամուլում վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առողջական ինչ-ինչ խնդիրներ ունի:

Ասմա ալ-Ասադը նշել է, որ ցավալիորեն այդ խոսակցություններն ի հայտ են եկել այն օրերին, երբ սիրիական բանակը կարևոր ձեռքբերումներ է ունենում և երկրում քաղաքական իրավիճակը բարելավվում է:

Ըստ առաջին տիկնոջ տարածած հայտարարության, Բաշար ալ-Ասադը ոչ մի առողջական խնդիր չունի, նրա ինքնազգացողությունը հրաշալի է, և ինքը վստահ է, որ սիրիացի ժողովուրդը չի հավատում ոչ մի ստահոդ լուրի: