Արտակ Բեգլարյան
Սիրելի՛ հայություն,
Մի ֆլեշ մոբ ենք սկսում, որի շրջանակներում պետք է նկարահանվենք (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանիշի հետ և կոչ անենք մեր ընկերներին՝ արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելեն Արցախ:
Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը (արցախյան բառբառով նշանակում է «Արի Արցախ»), նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը:
Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո: