image

ԱՆԻ-ին կներկայացնի վեց գիրք՝ Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան

ԱՆԻ-ին կներկայացնի վեց գիրք՝ Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան

Մարտի 3-ին ժամը 3-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում (Իսահակյան փողոց, 16) կներկայացնի միանգամից վեց նոր վերահրատարակություններ՝

Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

և այս հինգ հատորները մեկ գրքում ՝

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

Գրքերը կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Միայն այդ օրը Դուք հնարավորություն կունենաք գրքերը ձեռք բերել 25 տոկոս զեղջով: Մասնավորապես, հինգ առանձին գրքույկները միայն շնորհանդեսի օրը հնարավոր կլինի ձեռք բերել 1.500-ական դրամով, իսկ մոտ 800 էջանոց միացյալ հատորը՝ 5.000 դրամով:

Շնորհանդեսի ավարտին կլինի հյուրասիրություն:


Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն