image

Ամերիկյան հեռուստատեսությունը դեռևս «սև-սպիտակ» ժամանակներում է անդրադարձել Վարդանանցին. տեսանյութ

Ամերիկյան  հեռուստատեսությունը դեռևս «սև-սպիտակ» ժամանակներում է անդրադարձել Վարդանանցին. տեսանյութ

Այսօր Սուրբ Վարդանանցի տոնն էր, որը մեծ շուքով նշվում է հատկապես սփյուռքում: Տոնի առթիվ փակվում են հայկական դպրոցները, տեղի են ունենում եկեղեցական, ժողովրդական արարողություններ, որին մասնակցում է ողջ սփյուռքահայությունը:

Վարդանանց պատերազմում հայ ժողովրդի տարած բարոյական հաղթանակի թեմային դեռևս տասնամյակներ առաջ անդրադարձել է ամերիկյան CBS հեռուստառադիոկայանը՝ իր նշանավոր «Lamp Unto My Feet» հաղորդման ընթացքում, որը նշված հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել մոտ 30 տարի: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ ամերիկյան գիտնականներից մեկը Վարդանանց պատերազմը համարել է քրիստոնեության պատմության առաջին լուսավոր էջերից մեկը: Վարդանանց պատերազմի խորհուրդն ամերիկյան հեռուստադիտողին ներկայացնելու համար CBS-ն նույնիսկ հեռուստաբեմադրություն է կատարել: