image

Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում․ ՊՆ

Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում․ ՊՆ

Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական ինքնաթիռը։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե անց։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնի էր դարձել, որ ինքնաթիռն ընկել է Մարալիկի մոտ գտնվող լեռնային տեղանքում, 2 օդաչուներն էլ զոհվել են։