image

Զարեհ Սինեանյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ

Զարեհ  Սինեանյանը  հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ

Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը  ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և նրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին աշխարհի հետ ԼՂՀ կապերի ու հարաբերությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունման կապակցությամբ և կարևորել Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումը։  Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում գործնական շփումների հաստատման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։