Հայաստանի մէջ ամռան երկրորդ ամիսը՝ յուլիսը, եւս պիտի ըլլայ տեղումնառատ։ Այս մասին գրած է Գագիկ Սուրէնեանը։
«Յուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետութեան ողջ տարածքում կանխատեսւում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից զգալի աւելի։ Մեզ սպասւում է ոչ շատ շոգ եւ տեղումնառատ յուլիս»,–գրած է ան։
Նշենք, որ անցած գիշեր Արարատի մարզի մէջ՝ Արարատ-Ուրցաձոր հատուածին մէջ, 2 ժամուան մէջ թափած է ողջ յուլիս ամսուան տեղումներու չափանիշին հաւասար անձրեւ։