Այս իշխանութիւններուն դիրքրորշումը Արցախի վերաբերեալ բոլորի համար պարզ է։ Հիմա կ'արժէ՞ փորձել ուղղակի չէզոքացնել այդ վտանգը եւ երթալ մէկ այլ ճանապարհով, թէ՞ ուղղակի այսպէս հոսանքի մէջ մնանք: Այս մասին տարեվերջեան ասուլիսին յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը՝ անդրադառնալով Արցախի ապագային վերաբերեալ հարցին։
«Երկընտրանքը սրա մէջ է։ Մի կողմից արդէն պարզ է, թէ սրանք ինչ են ուզում եւ ուր են մեզ տանում, միւս կողմից՝ ասում ենք, թէ կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգաւոր ճանապարհը։ Հիմա անե՞նք, թէ՞ չանենք։ Մեր ելակէտը դա պէտք է լինի՝ թոյլ տալ սա անել, թէ՝ ոչ», նշեց Ռոպերթ Քոչարեանը։
Ան ըսաւ, որ կը տեսնէ հնարաւորութիւն աշխոյժ դիւանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան այս իրավիճակին մէջ փրկել։
«Տեսնում եմ այդ ճանապարհը։ Այս իշխանութիւնը չի էլ փորձելու դա անել, որովհետեւ այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կեանքը մտածել են այնպէս, ինչն այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է։ Իմ առաջարկն է՝ փոխենք, տանք հնարաւորութիւն այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ կեանքով ցոյց են տուել, որ այլ կերպ են մտածում։ Այդ ճանապարհը շատ բարդ է լինելու, առանց կորստի չենք ստանալու այն, ինչի հնարաւորութիւնը մենք կորցրել ենք, բայց, այո՛, որոշ ուղղութիւններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել՝ նաեւ Արցախի կարգավիճակի մասով։ Տեսնում եմ քայլերի հերթականութիւն, որով կարելի է ինչ-որ բան փրկել, այս իշխանութիւնը չի էլ փորձելու», ըսաւ Քոչարեան: