Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամուէլ Կարապետեանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան ցուցակի 1-ին համարով հանդէս պիտի գայ Նարեկ Կարապետեանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Գոհար Մելոյեանը։
«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիւ եւ պրոֆեսիոնալ
Գալիք 5 տնտեսական քայլերն են՝
300000 նոր աշխատատեղ, մասնաւորապէս՝ մարզերում:
Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում
0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:
Վարսաւիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստաւոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունէութիւնը
20% էժան դեղորայք բոլորի համար:
Մեր հայրենակիցները ստիպուած չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու
Բերքի երաշխաւորուած մթերում գիւղերում:
Գիւղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու
20000 մատչելի բնակարան պետական աջակցութեամբ:
Պետութիւնը նպաստելու է ընտանիքների ձեւաւորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրած է ան։