image

Վերջին 3 ամիսներին ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել 205 սիրիահայի, առանց տուրքի

Վերջին 3 ամիսներին ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել 205 սիրիահայի, առանց տուրքի

Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտաքին գործերի նախարարությանն է հատկավել 12 275 մլն դրամ՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու համար: Այդ որոշումն ընդունվել է Կառավարության վերջին նիստում: 

Ըստ հիմնավորման, կառավարության որոշման համաձայն օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Նշվում է նաև, որ 2019 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 205 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (60 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (145 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար։