Փորձագէտ, հայ-ռուսական համալսարանի դասախօս Կարէն Իգիթեանի մուտքը ՀՀ արգիլուած է, այս մասին գրած է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեան:
«Իգիթեանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թուականից մշտական բնակութիւն էր հաստատել Հայաստանում: Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապուած որեւէ հիմնաւորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշուի առնելով Կարէնի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
Դեռ չեմ խօսում այն մասին, որ մինչեւ այս պահն իշխանութիւնը նման ձեւով է վարուել աշխարհի տարբեր հատուածներում ապրող հայերի նկատմամբ եւ արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակէտները տարբերւում են իշխանութեան դիրքորոշումներից»,- գրած է Աբրահամեան: