Վերաբացվել է «Արձագանք» հայտնի ստուդիան

Վերաբացվել է  «Արձագանք» հայտնի ստուդիան

Երկարատեւ դադարից հետո վերաբացվել է  1990 թվականին հիմնադրված եւ 1990-ականներին հայ էստրադային  երաժշտական աշխարհում նշանակալի գործունեություն ունեցած «Արձագանք»  ձայնագրման ստուդիան: Այդ մասին հայտնում է ստուդիայի հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը: Հենց նա էլ   Արտավազդ Բայաթյանի հետ Հայաստանում հիմնել է առաջին անկախ ձայնագրման ստուդիան:  Նրանք նաեւ խորհրդահայ էստրադայի առաջատար խմբերից մեկի` «Արձագանքի»  հիմնադիրներն  են, ինչպես նաեւ` նույնանուն ռադիոկայանի: