image

Թեհրանում վիրավորված Անահիտ Շահբազյանն ապաքինվում է

Թեհրանում վիրավորված Անահիտ Շահբազյանն ապաքինվում է

Իսրայել-Իրան պատերազմի վերջին օրը ռմբակոծությունից տուժել էր նաեւ մի հայ ընտանիք, փլվել էր նրանց բնակարանը, թեթեւ վիրավորվել են ընտանիքի երեք անդամները, իսկ ընտանիքի անդամներից 80-ամյա Անահիտ Շահբազյանը ծանր վիրավորվելով՝ անմիջապես հիվանդանոց էր տեղափոխվել։

Թեհրանի «Ալիք» թերթից տեղեկանում ենք, որ ԹՀԹ Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանյանը, Տեր Գրիգորիս քհնյ. Ներսիսյանը եւ «Ալիք» օրաթերթի ներքին վարիչ Արգիշտի Թովմասյանն երեկ այցելել են հիվանդանոց, տեսակցել տիկին Անահիտին, որն արդեն ապաքինվում է։  

Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանյանը տեղեկացրել է, որ  ԹՀԹ թեմական խորհրուրդը փորձել է իր հնարավորությունների սահմաններում ժամանակավոր կեցավայր հատկացնել ռմբակոծությունից տուժած ընտանիքին, քանի որ նրանց բնակարանը պայթյունից վթարային է դարձել։