image

Թեհրանի մէջ. Ծառատունկ՝ ի յիշատակ կին (որոնց մէջ՝ հայ) նահատակներուն

Թեհրանի մէջ. Ծառատունկ՝ ի յիշատակ կին (որոնց մէջ՝ հայ) նահատակներուն

Օրերս, Թեհրանի մէջ, 6-րդ շրջանը գտնուող «Ս. Մարիամ» անուամբ պարտէզին մէջ՝ տնկուած է տնկի՝ ի յիշատակ կին եւ հայ նահատակներու։

Այս մասին «Արեւելք» տեղեկացաւ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի կայքէջէն, ուրկէ մասնաւորապէս կը կարդանք՝ 

Թեհրան մայրաքաղաքի 24000 նահատակների յիշատակի համագումարի մեկնարկին զուգահեռ, երկուշաբթի, 29 յունւար 2024 թուականին, նահատակների ընտանիքների եւ քաղաքի աւագ տնօրէնների ներկայութեամբ տնկուել են ձիթենու, նոճի եւ աքասիայի 1000 տնկիներ:

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Սէյեդ Մորթէզա Ռոհանին, յարգելով Իսլամական յեղափոխութեան եւ սուրբ պաշտպանութեան ժամանակաշրջանում երկրի նահատակների յիշատակը, գնահատեց նրանց կատարած խիզախութիւնը: Նա անդրադառնալով մաքուր օդի հրամայականին, կարեւորեց այդ ուղղութեամբ համընդանուր վճռականութիւնը եւ նահատակների յիշատակին տնկիներ տնկելու ծրագիրը համարեց քաղաքային կառավարման ամենաարժէքաւոր միջոցառումներից մէկը:

Անդրադառնալով այն փաստին, որ Իրանի մայրաքաղաքն ունի եօթհազար կին նահատակ, «Ս․ Մարիամ» անուամբ պարտէզում, ըսաւ, որ «կին նահատակների անունով տնկիներ տնկելը կարեւոր միջոցառում է, որը յիշեցնում է յեղափոխութեան մէջ կնոջ ազդեցութեան ու դերակատարութեան մասին»:

Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանը գնահատելով մտայղացումը ընդգծեց, որ հայ նահատակների յիշատակին տնկիների տնկումը բովանդակալից պատգամ ունի փոխանցելու ապագայ սերունդներին: Նա ընդգծեց. «Փոքրամասնութիւնների նահատակների գոյութիւնը ազգային միասնութեան ապացոյցն է, եւ նման ձեռնարկներ կարող են խթանել դրան»։

Ծրագրին ներկայ էին Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: