Բեյրութից ժամանակավոր Երեւան եկած Սարգիս Վարդանյանից տան տերը պահանջել է կա՛մ ավելի շատ վարձ վճարել, կա՛մ դուրս գալ բնակարանից։ Նա ստիպված ազատել է բնակարանը։ Բնակարանը վարձել են ռուսները։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետները զանգվածաբար տներից դուրս են հանում վարձակալներին։ Ռուսներն ավելի վճարունակ են եւ ավելի բարձր վարձավճար են առաջարկում մեր սեփականատերերին։
...Ռուս-ուկրաինական պատերազմը միայն ավելի թանկ վարձավճարով չէ, որ թեթեւացրել է բեյրութցի մեր հայրենակցի գրպանը։ Պատերազմի հետեւանքով ոսկին 20-25 տոկոսով թանկացել է ու քիչ է վաճառվում։ «Ինչ գումար մնում է, դա էլ կարող է բավարարել միայն տան վարձի ու ինքնաթիռի տոմսի համար»,- ասում Սարգիսը։
Նա որոշել էր՝ եթե գործերը Հայաստանում լավ լինեն, կարողանա ոսկյա զարդերի վաճառքով զբաղվել, գումար աշխատել, Երեւանում տուն կգնի ու կապրի այստեղ։ Բայց մի քանի տարի գնացել-եկել է, կարողացել է միայն տոմսի ու տան վարձի գումար աշխատել։ Նախ կորոնավիրուսի համավարակի, հետո 44-օրյա պատերազմի, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ոսկյա զարդերի պահանջարկն ընկել է։ Ասում է՝ մի քանի անգամ էլ կփորձի, եթե չհաջողվի, շատ լիբանանահայերի ու սիրիահայերի նման կգնա ԱՄՆ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.