Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմը ենթարկվում է խոշոր նյութափոխանակության եւ հորմոնալ փոփոխությունների՝
Արյան ծավալի ավելացում
Սրտի զարկերակի հաճախացում
Սրտի ելքի աճ 30-40%
Անոթների լայնացում, որն իր հերթին բերում է զարկերակային ճնշման պաշտպանողական իջեցմանը
Մարմնի զանգվածի ավելացում
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Սթրես
Հիպոթիրեոզ (յոդի սակավություն)
Արյան հարաբերական հիպերկուագուլյացիա
Այս փոփխությունները կանանց մեծ մասի մոտ խնդիրներ չեն առաջացնում, բայց եթե ունեն սիրտ-անոթային հիվանդությություններ, ապա կարող են մեծացնել բարդությունների ռիսկը: Ուստի շատ կարեւոր է, որ այս խմբի կանայք հղիություն պլանավորելուց առաջ նախապես բժշկի հետ քննարկեն ռիսկի հնարավորությունները, իսկ արդեն հղիության ողջ ընթցաքում լինեն բժշկի հսկողության ներքո:
Սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հղի կանանց բուժման մարտավարությունը որոշվում է ըստ մոր եւ պտղի վիճակի, հիվանդության կլինիկական պատկերի եւ առաջացման պատճառների:
Առավել տարածված արատներն են ՄՓՄԴ, ՄՆՄԴ, բաց զարկերակային ծորան, փականային արատներ:
Կան հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ախտանիշների, եւ կլինիկական պատկերն ի հայտ է գալիս հղիության ֆոնին՝ հիվանդության սրման դեպքում, որոնք են՝
Սրտի իշեմիկ հիվանդություն
Թոքային հիպերտենզիա
Կարդիոմիոպատիայի որոշ տեսակներ
Միտրալ ստենոզ
Աորտայի եւ թոքային անոթների ախտահարում
եւ այլն:
Հիվանդության ախտանշաններն են՝
Անբնական եւ առանց պատճառի առաջացած հեւոց
Արագ զարգացող հոգնածություն եւ թուլություն
Կրկնվող գլխապտույտ եւ ուշագնացություն
Սրտի շրջանի ցավ
Հաճախասրտություն
Վերոնշյալ հիվանդությունների դեպքում հաճախ դիտվում են հիպերտենզիվ (ճնշման բարձրացում) եւ սրտի ռիթմի խանգարումներ: Հիպերտենզիվ խանգարումները մայրական եւ պերինատալ հիվանդության եւ մահացության հիմնական պատճառներից են եւ ամբողջ աշխարհում դիտվում են 6-8% հղիությունների դեպքում:
Անուշ Թադեւոսյան
«Շենգավիթ» ԲԿ-ի «Սիրտ-անոթային կենտրոն»-ի սրտաբան