ՀՀ Զբօսաշրջութեան կոմիտէի նախագահ նշանակուած է սփիւռքահայ Սիսիան Պօղոսեանը:
Այս մասին «Արեւելք» տեղեկացաւ ՀՀ Զբօսաշրջութեան կոմիտէի ֆէյսպուքեան էջէն, ուր գրուած է.
«Ղեկավարուելով «հանրային ծառայութեան մասին» օրէնքի 9-րդ յօդուածի 7-րդ մասով` Սիսիան Պօղոսեանը նշանակուել է ՀՀ ԷՆ զբօսաշրջութեան կոմիտէի նախագահ:
Սիսիան Պօղոսեանն ունի Պիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Թորոնփոյի Շուլիչ պիզնես դպրոցից` Մարքեթինկ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարուայ աշխատանքային ասպարէզի ընթացքում Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում` հիմնականում աշխատանքային գործունէութիւն ծաւալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինկի ասպարէզում:
2019 թուականին թողել է աշխատանքային ասպարէզը Գանատայում` ճամբորդելու եւ աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով: Աշխատել է Հայաստանի ամերիկեան համալսարանում եւ Հայաստանի ֆութպոլի ֆետերացիայում:
Վերջին երկու տարիներն անց է կացրել Թորոնթոյում որպէս անհատ ձեռնարկատէր եւ որոշել է վերադառնալ Հայաստան «Ի գործ» ծրագրի շրջանակներում, որպէսզի շարունակի իր կարողութիւնները ներդնել Զբօսաշրջութեան կոմիտէում:
Ստանձնելով ՀՀ ԷՆ Զբօսաշրջութեան կոմիտէի նախագահի պաշտօնը` Սիսիանը պատրաստ է ջանքեր ներդնել Հայաստանն աշխարհի զբօսաշրջային քարտէզի վրայ տեղակայելու համար` ի ցոյց դնելով Հայաստանի գեղեցկութիւնը, ինքնատիպութիւնը եւ գրաւչութիւնը»: