image

Սկիզբ առաւ Լիբանանի 13-րդ նախագահի ընտրութեան նիստը

Սկիզբ առաւ  Լիբանանի     13-րդ նախագահի ընտրութեան նիստը

 Քիչ առաջ  սկիզբ առաւ Լիբանանի  նախագահի ընտրութեան նիստը: Նիստին ներկայ են   խորհրդարանի    անդամ         128 երեսփոխաններուն 127-ը:    Նիստի  սկիզբը  հակիրճ  խօսք մը արտասանելով խորհրդարանի նախագահ Նէպիհ Պըրրի    յայտարարեց, որ    առաջին նիստէն  ընտրուելու համար  թեկնածուն  պէտք ունի  86  քուէի: Նշենք, որ այսօրուան   նիստը 46-րդն է եւ   բոլոր հաշուարկները ցոյց կու տան, որ Զօր. Միշէլ Աուն պիտի ընտրուի Լիբանանի հանրապետութեան   13-րդ  նախագահ: