image

Սիւնիքի համար ստեղծել անվտանգութեան գօտի. Մարդկային Իրաւանց պաշտպան

Սիւնիքի համար ստեղծել անվտանգութեան գօտի. Մարդկային Իրաւանց պաշտպան

 

Սիւնիքի մարզին մէջ պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի` բնակիչներու իրաւունքներու երաշխաւորման նպատակով: Այս մասին գրած է ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան։

«Սիւնիքի մարզում պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի` բնակիչների իրաւունքների երաշխաւորման նպատակով:

Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի նոր հայեցակարգը եւ կոնկրետ ապացոյցներ, փաստեր, որոնց վրայ հիմնուած է այս նոր մօտեցումը:

Միջազգային հանրութիւնն այս հարցում կարեւորագոյն անելիք ունի, որովհետեւ Սիւնիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապուած գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամէնին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծուել է, ջուրն է լցնում այս ոլորտի քոնվենցիաները (համաձայնագրերը) ուղեցոյցները, մարդու իրաւունքների պահանջները:

Այս նոր մօտեցման հիմնաւորումները ներկայում ամփոփման փուլում են` միջազգային համապատասխան կառոյցներին ներկայացնելու նպատակով»,- գրած է Թաթոյեանը։