image

Սիրիա. ապստամբները գրավել են պատմական Համա քաղաքը

Սիրիա. ապստամբները գրավել են պատմական Համա քաղաքը

ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօր սիրիացի ապստամբները դուրս են մղել կառավարամետ ուժերին Համայից՝ գրավելով քաղաքը։ Ապստամբները հայտնել են, որ գրավել են քաղաքի հյուսիս-արեւելյան շրջանները եւ կենտրոնական բանտը՝ ազատ արձակելով կալանավորներին:

Համան Սիրիայի պատմական քաղաքներից է, այն Համայի մարզի եւ նույնանուն գավառի վարչական կենտրոնն է ու խոշորագույն քաղաքը։ Այն միաժամանակ Սիրիայի՝ 5-րդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է՝ Դամասկոսից, Հալեպից, Հոմսից եւ Լաթակիայից հետո։

Համան  նորանկախ Սիրիայի բաղկացուցիչ մաս է դարձել 1941 թվականին: