Շվեդիայի Թագավոր Կառլ XVI Գուստավը թագավորական բարձրագույն պարգևի է արժանացրել շվեդահայ անվանի գործարար Տիար Հրաչ Մարությանին՝ ի նշան բարձր գնահատանքի նրա երկարամյա, նվիրյալ և արգասաբեր գործունեության, ինչպես նաև Շվեդիայի Թագավորության տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Ըստ հաղորդագրության, Հրաչ Մարությանը տարիների ընթացքում աչքի է ընկել իր ակտիվ մասնակցությամբ շվեդական հասարակական կյանքին՝ միաժամանակ պահպանելով ու զորացնելով հայ համայնքի ինքնությունը Սկանդինավյան երկրներում։ Հատկապես արժանահիշատակ է նրա երկարամյա ծառայությունը Ստոկհոլմի Հայ Առաքելական եկեղեցական համայնքում, որտեղ նա երկար տարիներ ստանձնել է վարչության ատենապետի պատասխանատու պաշտոնը՝ իր նվիրումով և կազմակերպչական կարողություններով նպաստելով համայնքի կայացմանն ու զարգացմանը։