Ֆրանսաբնակ հայաստանցի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ արժանացել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգեւին։
Կարեն Խուրշուդյանը հայտնել է, թե ինքը կարծում է, որ բարձրագույն այդ պարգեւին է արժանացել իր նախաձեռնությունների եւ նվիրման համար, որ ուղղված են մասնավորապես հայոց լեզվի, հայ առաքելական եկեղեցու, հայ մշակույթի եւ մեր ինքնության պահպանմանը։
«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով…
Խորին երախտագիտությունս Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն ինձ արժանացնելու համար։
Ես էլ իմ հերթին այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուղեկցեցին այս պատվավոր բարձունքը՝ Ֆրանսիայի պատմության ոսկե էջերում իմ անունն էլ ամրագրելու համար։
Շնորհակալ եմ Պարոն Նախագահ:
Շնորհակալ եմ Պարոն Վարչապետ»,-հայտնել է Կարեն Խուրշուդյանը։