Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը:
Հայաստանում լողափնյա հանգիստը կազմակերպվում է հիմնականում «Սևան» ազգային պարկի տարածքում: Սեւանում գործելու է 6 հանրային լողափ, որտեղ անվճար են հետեւյալ ծառայությունները՝ խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղարաններ, շվաքարաններ:
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային եւ ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ այդ վեց հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է, միաժամանակ հորդորելով հանգիստը կազմակերպել մաքուր, կոկիկ եւ խնամված ու անխաթար պահել շրջակա միջավայրը, չվնասել հանրային լողափերի գույքը։