image

Սերգո Կարապետյանի խոսքով` մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն

Սերգո Կարապետյանի խոսքով`  մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն

Մասիս քաղաքում բացվել է Հայաստանի ամենամեծ սպանդանոցը, որի բացմանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին: 

Սպանդանոցը  հիմնվել է  հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից:

Նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ  սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը:Դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին իր հերթինասել է, որ Հայաստանի ոչխարի միսը մեծ պահանջարկ ունի Իրանում` իր համային բարձր հատկանիշների շնորհիվ: 

 

աղբյուր`  minagro.am