Այն ինչ կը կատարուի հրապարակին վրայ, կամ առաւօտեան մի քանի ժամով, որեւէ կերպ չ'օգներ, այլ կը վնասէ երկրին: Եթէ մէկ հարթակի մէջ կ'ըսեն, որ Հայաստանը պատերազմը սկսած է ու կ'երթաս ինչ-որ դատարան ու կ'ըսես հարեւան պետութիւնն է այսսինչ տարածքին մէջ ցեղային զտումներ իրականացրել, ապա մէկ անգամէն կ'ըսեն, որ ձեր հրապարակներուն մէջ կ'ըսեն, որ դուք սկսած էք պատերազմը:
Ըսած է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը` Հանրային հեռուստաընկերութեան եթերով․
«Էն հարցերը, որ բարձրացւում են հրապարակում, դրանց պատասխանները ստացուել են 2021 թուականի Յունիսի 20-ի ընտրութիւններում: Էս շարժումը պարզապէս որոշ քաղաքական գործիչների պատկերը փրկելու հարց է: Ես տեղեկութիւն ունեմ, որ նրանց շրջանում մի հարց է քննարկւում, որ եթէ մենք հիմա որեւէ գործողութիւն չենք անում, ուրեմն այլեւս որեւէ շանս չենք ունենալու վերարտադրուելու:
Որքան էլ որ մեր հանրութիւնը չի ընդունում, մեծամասնութիւնը նոյնիսկ ատում է Ռոպերթ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին, նրանք հմուտ քաղաքական գործիչներ են: Հաշուարկել են, որ այլեւս ՀՀ քաղաքական դաշտում որեւէ շանս չունեն եւ այս իրավիճակը պէտք է օգտագործեն տարբեր մանիփուլեացիաներով ՀՀ-ում լարուած իրավիճակ ստեղծելու: Իրենք ամէն ինչ կապկում են, մեր 2018-ի գործողութիւնները: Կապկելով որեւէ տեղ չէք հասնելու»: