Ռուսիա կը փորձէ սեփական անգործութիւնը եւ գործողութիւններ իրականացնելու անկարողութիւնը բարդել հայկական կողմին վրայ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերով ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան։
«Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է եւ կայ Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կայ նաեւ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, որի տակ ստորագրուած է, որ Լաչինի միջանցքն Ռուսաստանի տիրապետութեան տակ է, հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,-նշած է ան։
Սիմոնեանի խօսքով՝ Ռուսիոյ պահուածքի խնդիրն այն է, որ այժմ ան բարդ պատերազմի մէջ է եւ ունի Թուրքիայէն բխող բազմաթիւ տնտեսական շահեր
«Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերն այսօր ամենաբարձր մակարդակի վրայ են։ Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Իսկ մեր ասածը հետեւեալն է՝ ունէք պարտաւորութիւններ, արէք։ Այլ ոչ թէ ասէք՝ դուք բան էք յայտարարել։ Եկէք չմեղադրէք իշխանութեանը որեւէ կողմ լինելու մէջ, մենք միայն հայկական շահն ենք առաջ տանում։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը միակ է իր խնդիրներով։ Արեւմուտքն էլ օգնում է այնքանով, որքանով իր շահերով դուրս է գալիս»- ըսած է Սիմոնեան։