image
Հրատապ լուրեր:

Պոլսահայի դաժան սպանության մեջ նշվում են հայաստանցիների անուններ

Պոլսահայի դաժան սպանության մեջ նշվում են հայաստանցիների անուններ

Թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ անցյալ շաբաթ Պոլսո Ջումուրիեթ պողոտայում Դեմիրճիների տան վրա կատարված հարձակման թեմային: Ինչպես հայտնել էինք, հարձակման հետևանքով հանցագործների կողմից շղթաներով կապվելուց հետո մահացել է 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յաղուբ) ու վիրավորվել նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին: Հանցագործները տնից տարել են մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն:   Ըստ թուրքական մի շարք լրատվամիջոցների, ոստիկանությունն արդեն իր հսկողության տակ է առել ութ հոգի, որոնք կասկածվում են հարձակմանն աջակցելու մեջ: Նրանցից հինգը կանայք են: Ոստիկանությունը նրանց ուղղությունը գտել է տան շրջակայքում տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Միաժամանակ նշվում է, որ խուզարկության վայրում հայտնաբերվել են մի քանի կեղծ անձնագրեր, ըստ թուրքական մամուլի, հանցագործները պատրաստվում էին Տրապիզոնով անցնել Վրաստան: Թեև ոստիկանությունը դեռևս այս դեպքի առթիվ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել, սակայն  որոշ թուրքական կայքեր գրում են, թե հանցագործությունը կատարողների մեջ կան հայաստանցիներ:    

Ինչպես տեղեկացրել էինք, հարձակման ենթարկված տունը պատկանում է Ստամբուլի «Փակ շուկայի»  «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատեր Հակոբ Դեմիրճիին, որն էլ զոհ է գնացել դաժան հանցագործությանը: 


 

79-year-old Seta Demirci is being escorted to an ambulance after being found bound and gagged in her apartment in Istanbul