image

Հայությանը վիրավորած թուրք քաղաքապետն արժանի պատասխան է ստացել հայոց պատրիարքից

 Հայությանը վիրավորած թուրք քաղաքապետն արժանի պատասխան է ստացել հայոց պատրիարքից

Պոլսո Հայոց Սահակ Բ Պատրիարքը խիստ հայտարարությամբ պատասխանել է Թուրքիայի Բոլու շրջանի քաղաքապետ (Քեմալիստական կուսակցության անդամ) Թանջու Օզջանի՝ ապրիլը 5–ի մի  գրառմանը, որով պաշտոնյան, Օջալանի մահը ցանկանալով, նրան համարել է հայի  զավակ.  «Օջալան, երանի քո հայ հայրը երկու րոպե շուտ հրկիզվեր, որ դու աշխարհ չգայիր։ Մաղթում եմ, որ սա քո վերջին տարեդարձը լինի»։

Ինչպես «Արեւելք»-ին տեղեկացրին Պոլսո հայոց պատրիարքարանից, հայոց պատրիարքը թուրքերեն հրապարակային գրություն է հղել Թանջու Օզջանին, որում մասնավորապես ասված է․

«Այս հողերի վրա ապրող դարավոր հայկական համայնքն այս երկրի արմատական եւ անբաժանելի մասն է: Այս հնագույն ժողովուրդը պատմության ընթացքում մեծ ներդրում է  ունեցել այստեղ՝ մշակութային, տնտեսական եւ սոցիալական բնագավառներում, եւ այսօր էլ նոյն վճռականությամբ շարունակում է իր գոյությունը:

Վերջերս հասարակության ուշադրությանն  արժանացած Բոլուի  քաղաքապետ Թանջու Օզջանի կողմից հայկական ինքնությունը թիրախավորող ատելության խոսքերը մեր ընդհանուր անցյալն ու միասին ապրելու կամքն են թիրախավորում: Այսպիսի խոսքերը ո՛չ երեկ, ո՛չ այսօր  չեն ծառայել եղբայրությանը, միությանը եւ  սոցիալական խաղաղությանը։ Այս առիթով իշխանություններին եւ հանրությանը հրավիրում ենք  ավելի պատասխանատու լեզվով խոսելու։ Մենք խստորեն  դատապարտում ենք հայ ազգի կամ հասարակության մյուս բոլոր տարրերի դեմ եղած յուրաքանչյուր  խտրական կամ նախատական արտահայտություն։  Հասարակությունների հիմքը հավասարությունն է, փոխադարձ հարգանքը եւ ընդհանուր արժեքներու շուրջ միավորումը։ Յուրաքանչյուր փորձ, որ վնասում է այս սկզբունքներին, վնաս է հասցնում ոչ միայն փոքրամասնություններին,  այլ ողջ հասարակությանը։

Պոլսոյ Հայոց 

Սահակ Բ Պատրիարք»: