image

«Նոր Արցախ պետություն»․ Նոր թաղամաս՝ Երեւանում

«Նոր Արցախ պետություն»․ Նոր թաղամաս՝ Երեւանում

Մի շարք գործարարներ որոշել են Երեւանում կառուցել «Նոր Արցախ պետություն» անունով թաղամաս, որում նախատեսված ինը թաղամասերն ունենալու են «Ստեփանակերտ», «Մարտունի», «Մարտակերտ», «Ասկերան», «Հադրութ»,«Շուշի», «Քարվաճառ», «Բերձոր», «Շահումյան» անվանումները: Թաղամասի հիմնման մասին հայտարարությունը տարածվել է համանուն ֆեյսբուքյան էջով:

Ծրագիրն ակնհայտ է, որ բիզնես նպատակ ունի, կառուցապատողները հայտարարել են, որ այն նաեւ համախմբվելու եւ կորցրած Արցախը վերագտնելու նոր հնարավորություն է արցախցիների համար։ Թաղամասում տուն կարող են ձեռք բերել միայն արցախցիները: 

«Նոր Արցախ պետություն»-ում լինելու են Արցախի եկեղեցիները, մշակութային շինությունները, «Դեդոն ու Բաբոն»։ Նախատեսված է նաեւ թանգարան, որում կներկայացվեն Արցախը խորհրդանշող իրեր: Ըստ հայտարարության, թաղամասը լինելու է Արին Բերդ փողոցում: Նրա հիմնումը նաեւ զբոսաշրջային նպատակ ունի: