image

Հալեպահայ կրթական մշակի մահը՝ Երեւանում

Հալեպահայ կրթական մշակի մահը՝ Երեւանում

Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի շրջանային միության Հայաստանի վարչությունը գուժում է վաստակաշատ կրթական մշակ Թելլո Փափազյան-Խաչատրյանի մահը՝ երկարատեւ հիվանդությունից հետո։   Նա կենսաբանության ուսուցչուհի է եղել Կարեն Եփփե ազգային ճեմարանում, 25 տարի նվիրվել է կրթական ասպարեզին։  Սիրված  ուսուցչուհին մահացել է Երեւանում, փետրվարի 25-ին։ 

Աշակերտները, գործընկերներն ու Թելլո Փափազյան-Խաչատրյանին ճանաչողներն ափսոսանք են հայտնել, որ նա չի ապաքինվել առողջական խնդիրներից հետո։  

Հուղարկավորության մասին կհայտարարվի ավելի ուշ։