image

Եգիպտացի գրող եւ պատմաբան, դոկտոր Ահմեդ Յուսեֆը՝ Երեւանում

Եգիպտացի գրող եւ պատմաբան, դոկտոր Ահմեդ Յուսեֆը՝ Երեւանում

Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատունը, դեսպան Սերենադ Սոլիման Գամիլի գլխավորությամբ, համագործակցելով Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հետ,  համալսարանում դասախոսություն է կազմակերպել  եգիպտացի հայտնի գրող եւ պատմաբան, դոկտոր Ահմեդ Յուսեֆի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նրա վերջին գիրքը՝ «Բոնապարտը», տեղեկանում ենք դեսպանատնից։

Դոկտոր Ահմեդ Յուսեֆը ելույթ է ունեցել հանդիպմանը, որում խոսել է նաեւ Եգիպտոսում հայերի պատմական ներկայության մասին՝ շեշտը դնելով Նուբար փաշայի՝ որպես 19-րդ դարում Եգիպտոսի առաջին վարչապետի դերի վրա։

Նորին գերազանցություն դեսպան Սերենադ Գամիլն իր հերթին շեշտել է Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության կարեւորությունը։

 

Ահմեդ Յուսեֆը Երեւանում մասնակցել է նաեւ այլ հանդիպումների, ինչպես՝  «Ազնավուր. եգիպտական ​​կիրք» թեմայով դասախոսությանը, որը հյուրի համար կազմակերպվել էր «Ազնավուր» հիմնադրամում։