Նիսում երկու հայուհի է զոհվել, «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասաց Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը, նշելով, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել: Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն: Ըստ Վահիկ Սահակյանի, նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են:Մեր զրուցակիցը նշեց, որ Նիսի հայկական համայնքում խոսում են նաև եւս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում:
Վահիկ Սահակյանի La Cucina ռեստորանը մոտ է ահաբեկչության վայրին:
Լուսանկարները՝ Վահիկ Սահակյանի