image
Հրատապ լուրեր:

Նիդերլանդներ. Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվել է հայկական գրքերի անկյուն

Նիդերլանդներ. Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվել է հայկական գրքերի անկյուն

Նիդերլանդներից տեղեկանում ենք, որ այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ալստելֆեն քաղաք, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի եւ D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ 

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։ 

Ամստելֆենի քաղաքային գրադարանում դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է Bright Future հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրականության անկյունի բացման արարողությանը։ Դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության եւ գրադարանի տնօրինությանը՝ դրան աջակցելու եւ հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։ 

Դեսպանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից։