Միքայէլ արք. Աջապահեանը տեղափոխած են Ազգային Անվտանգութեան ծառայութեան մեկուսարան։ Այս մասին «Sputnik Արմենիա»ի հետ զրոյցին ըսած է փաստաբան Երեմ Սարգսեան։
«Ճիշդ է, նախապէս մտածում էինք, որ տարել են Նուպարաշէն ՔԿՀ, սակայն մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ նրան տարել են «Երեւան-Կեդրոն» քրէակատարողականի մեկուսարան։ Այստեղ տանում են մարդկանց առաւել խիստ մեկուսացման պայմաններում պահելու համար, ու քանի որ այս հարցը՝ Միքայէլ սրբազանի հարցը, վերածուել է կեանքի հարցի, դրա համար այնտեղ են տարել»,- ըսած է փաստաբանը։