image

Մահացել է լրագրող, կրթական գործիչ Գայանե Թերզյանը

Մահացել է լրագրող, կրթական գործիչ Գայանե Թերզյանը

68 տարեկանում, ծանր հիվանդությունից մահացել է լրագրության եւ մանկավարժության ասպարեզների նվիրյալ, Հայաստանի լրագրողների միության եւ Լրագրողների միջազգային ասոցիացիայի,  Երեւանի մամուլի ակումբի անդամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության դասախոս՝ Գայանե Թերզյանը:

Նրա մահվան լուրը հայտնել են հարազատները:

Գայանե Թերզյանը ծնվել է 1955թ.-ի հուլիսի 27 -ին, Երեւանում: 1998թ.-ից մինչեւ մահն աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես մանկավարժության դասախոս: 

2013-2017 թվականներին աշխատել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, որպես դասախոս:

2006-2013 թվականներին եղել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի մանկավարժության եւ դասավանդման մեթոդաբանության ամբիոնի դասախոս:

1998-2000թթ.` «Երևանի մամուլի ակումբ» տեղեկագրի հայերեն տարբերակի խմբագիրն էր: 

1994-1999թթ.` «Գայանե» հրատարակչության տնօրեն:

1992-1994թթ.` «…21…» երիտասարդական-ուսանողական թերթի գլխավոր խմբագիր, 1980-1992թթ.` «Պիոներ կանչ»/«Կանչ» թերթի բաժնի վարիչ:

Գայանե Թերզյանի հոգեհանգիստը վաղը` մայիսի 30-ին, «Զոլեր» սգո սրահում, ժամը 17։00֊20։00 (հասցե` Գրիգոր Հասրաթյան փողոց, 25/3)։ Հուղարկավորությունը տեղի կունենա նույն վայրից` մայիսի 31֊ին, ժամը 13։00-ին։

«Արեւելք լրատվականը» ցավակցում է Թերզյան ընտանիքին՝ սիրելի Գայանեի անժամանակ մահվան կապակցությամբ: