image

Մահացել է հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի որդին

Մահացել է հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի որդին

Կարապետյանների ընտանիքին մոտ գտնվող մի խումբ ընկերներ խոր կսկիծով հայտնել են, որ մահացել է հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի որդին՝ Տիրան Կարապետյանը: Նշենք, որ նրա հայրը՝ պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը մահացել էր 2020 թվականին: 

Տիրան Կարապետյանը Սամվել Կարապետյանի ավագ որդին էր, նա ռեժիսոր  էր, նկարահանում էր վավերագրական ֆիլմեր: 

Հայտնի է Տիրան Կարապետյանի «Ջուղա» ֆիլմը, որի սցենարի հեղինակը հայրն է՝ Սամվել Կարապետյանը: 

Ֆիլմը ներկայացնում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը եւ աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Տիրան Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ 27.06.2023-ին, «Գոռ» սգո սրահում, ժամը 18:00-ին: 

Հուղարկավորությունը նույն սրահից, վաղը, ժամը՝ 13:00-ին: Հասցե`Մովսես Սիլիկյան հին խճուղի, 37: 

Տիրան Կարապետյանի «Ջուղա» ֆիլմը՝ ստորեւ.