image

Մահացել է Դանիել Երաժշտի դուստրը՝ ջութակահարուհի Գոհար Դանիելյանը

Մահացել է Դանիել Երաժշտի դուստրը՝ ջութակահարուհի Գոհար Դանիելյանը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ցավալի լուր է հայտնել. կյանքից անժամանակ հեռացել է նվագախմբի ջութակահար Գոհար Դանիելյանը։ Նա Դանիել Երաժշտի դուստրն է: 

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժ․ 17:00 - 20:00-ին՝ Զոլեր սգո սրահում (Շահումյանի գերեզմանատուն)։

Հուղարկավորությունը՝ մարտի 16-ին, ժ․ 14:00, նույն վայրից։

Ցավակցում ենք Դանիել Երաժշտին եւ ընտանիքի անդամներին՝ սիրելի Գոհարի մահվան կապակցությամբ: