image
Հրատապ լուրեր:

Մահացել է բեմադրիչ, թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը

Մահացել է բեմադրիչ, թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը

Այսօր մահացել է թատերական նշանավոր գործիչ,  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:  Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականին, նա հայ նշանավոր դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր: 

Երվանդ Ղազանչյանը բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է, 1986-1993 թթ.  եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1993-2002 թթ.` տնօրեն։ 1995-2007 թթ. Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է եղել: 

Պետական մրցանակի  դափնեկիր է, արժանացել է  այլ բարձր կոչումների:   

Հայաստանից բացի Երվանդ Ղազանչյանը բեմադրություններ է արել նաև այլ երկրներում, մասնավորապես երկարատև գործունեություն է ունեցել Լիբանանում: