Լևոն Արոնյանի` Հիկարու Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության ժամանակ գրոսմայստերի մոր, տիկին Սեդայի 70-ամյակին նվերն է դարձել:
Արոնյանն այդ մասին պատմել է ռուսական շախմատային chess-news.ru կայքին։
Արոնյանը նշել է, որ մայրը մեծ ներդրում է ունեցել նրա կայացման գործում։
Նա նաև նշել է, որ իր ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքը կկայանա սեպտեմբերի 30-ին Երևանում։
Ավելի ուշ Լևոն Արոնյանը տարածել է մոր երիտասարդական տարիների լուսանկարը, հայտնելով, որ իր մայրն իր հերոսն է: