image

Կատարվեց մասնավոր աղոթք խաղաղության եւ Հայոց բանակի համար

Կատարվեց մասնավոր աղոթք խաղաղության եւ Հայոց բանակի համար

Սեպտեմբերի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց մասնավոր աղոթք, որի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը, պաշտոնեությունը եւ հավատավոր ժողովուրդն իրենց հայցն առաքեցին առ Աստված վասն խաղաղության Հայաստան եւ Արցախ հայրենիքի եւ զորակցության հայրենյաց պաշտպանների: