image

Կարմիր խաչի աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

Կարմիր խաչի աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում
Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:
 
«Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:
 
Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»,– ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: