Ձեր մէջ կան արժանի ոստիկաններ, որոնց կարծիքը կը համընկնի մեր կարծիքին հետ: Այս մասին ՀՀ ոստիկանութեան շէնքի դիմաց Դիմադրութեան շարժման երթի ժամանակ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը:
«Բոլոր ոստիկանները, որոնք բիրտ ուժ են կիրառում խաղաղ գործողութիւնների մասնակիցների, անչափահասների, արցախեան պատերազմի մասնակիցների նկատմամբ, դիմում են սադրանքների եւ պատասխան են տալու իրենց արարքների համար:
Բոլոր դէմքերը ֆիքսւում են: Գտէք գոնէ մէկ փաստաբան, որը կարող է հերքել իմ խօսքերը: Հաւաքների իրաւունքը սահմանադրական իրաւունք է», ըսաւ ան: