image

Իրան հրապարակած է այն հրթիռներու ցանկը, որոնցմով կարելի է հարուածել Իսրայէլի թիրախները (Լուսանկար)

Իրան հրապարակած է այն հրթիռներու ցանկը, որոնցմով կարելի է հարուածել Իսրայէլի թիրախները (Լուսանկար)

Իրանի պետական ISNA գործակալությունը հրապարակել է այն հրթիռների ցանկը, որոնց հեռահարությունը թույլ է տալիս հարվածել Իսրայելի թիրախներին։ Գործակալության հրապարակած ինֆոգրաֆիկայում ներկայացված են «Սաջիլ», «Խորրամշահր 4», «Էմադ», «Շահաբ 3», «Գադր», «Խեյբար Շեկան» և «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռները, ինչպես նաև «Պավե» և «Ֆաթթահ 2» թևավոր հրթիռները:

Ըստ ISNA-ի տրամադրած տեխնիկական բնութագրի՝ այդ հրթիռների հեռահարությունը տատանվում է 1,4 հազարից 2,5 հազար կմ-ի սահմանում, իսկ արագությունը՝ 6120 կմ/ժ-ից մինչև 17136 կմ/ժ:

«Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) հանցագործությունից հետո, որը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումն էր, Իրանի պատասխանը ծանր ստվեր կգցի Իսրայելի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։