image

Ինչը կ՚երաշխաւորէ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ու զարգացումը․ վարչապետը հրապարակած է պետութեան մասին 4-րդ զրոյցը

Ինչը կ՚երաշխաւորէ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ու զարգացումը․ վարչապետը հրապարակած է պետութեան մասին 4-րդ զրոյցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է 4-րդ զրույցը պետության մասին։

«Ուզում եմ լրացուցիչ պարզաբանել և զարգացնել այս թեման, թե իրավունքներն ու պարտականություններն ինչ կապ կարող են ունենալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ»,- ասել է վարչապետը։

Իրականում, ըստ Փաշինյանի, սրանք եռամիասնության մասեր են, որովհետև ժողովրդապետության պայմաններում, այսինքն՝ այն պայմաններում, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդը, այսինքն՝ քաղաքացիների ամբողջությունն ինքն է որոշում իր իրավուքնների և պարտականությունների շրջանակը։

«Սա է ինքնիշխանությունը։ Շատ կարևոր է նաև, որպեսզի լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականությունները ինչ տարածքի վրա են գործում։

Եվ սա, ըստ էության, կոչվում է իրավազորություն, տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որն ըստ էութայն պրակտիկ և կիրառելի է դարձնում իրավունքներն ու պարտականությունները։

Նկատի ունեմ, որ ինքնիշխանությունը, իրավունքը և պարտականությունը, նույնիսկ պետականությունն առանց տարածքի կոնկրետության լղոզվում են, դառնում սակավ կիրառելի, կամ նույնիսկ անկենսունակ, սակավ կենսունակ։

Իմ արձանագրումն է, որ իրավունքների, պարտականությունների կիրառելիությունն ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության և տարածքային ամբողջականության հետ և դրանով այդ հասկացությունները դառնում են էականորեն կիրառելի, կենսունակ և մրցունակ։

Այն, ինչ այսօր անում ենք Տավուշում և սահմանազատման, սահմանագծման գործընթացում, և ընդհանրապես խաղաղության օրակարգում, նպատակ ունի կոնրկետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքնիշխանություն, որի շրջանակներում էականորեն կուժեղանան քաղաքացիների իրավունքները և պարտականությունների շրջանակը։ Այս քառամիասնությունը՝  ինքնիշխպանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն, կուժեղացնեն և կերաշխավորեն մեր պետության գոյությունն ու զարգացումը։ Սա է մեր նպատակը»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։